Թբիլիսում անպայման տեղի կունենան հանրային քննարկումներ. Մդինարաձե

«Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Թբիլիսիում անպայման տեղի կունենա հանրային քննարկում»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

«Թբիլիսիում անպայման տեղի կունենա հանրային քննարկում: Օրենքը ենթադրում է, որ առնվազն մեկ ամսվա ընթացքում քննարկումները պետք է շարունակվեն: Ինչ վերաբերում է անվտանգության ապահովմանը, ապա մենք ուշադիր լինենք, որ քննարկումներն անցնեն անվտանգ  ու ժողովրդավարական  պայմաններում»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:

Հիշեցնենք՝ Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումների շարունակության հարցն առաջ եկավ այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ Թբիլիսիի համերգասրահում ընդհատեցին խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի ելույթը։

Թողնել պատասխան