Թբիլսիում տոննայից ավել անհայտ ծագման միս է հայտնաբերվել

Սննդի ազգային գործակալության կողմից մայրաղաքաքի մի քանի վաճառակետերում ավելի քան մեկ տոննա անհայտ ծագում ունեցող միս է հայտնաբերվել: Ստուգումներ են անցկացվել գյուղատնտեսական շուկաներում, նաև մսամթերքի մեծածախ վաճառքով զբաղվող մի շարք օբյեկտներում: Գործակալությունը հայտնում է, որ մի շարք վաճառակետերում տավարի մսի փոխարեն վաճառվել է ձիու միս:

«Պետական ստուգումների արդյունքում գործակալությունը վերհանել է մի շարք խախտումներ, որոնք կապված են տավարի մսի՝ առանց տարբերանշանի իրացման հետ: Առգրավվել է ավելի քան մեկ տոննա առանց տարբերակման նշանի միս: Նշաններ կան, որ միսը ձիու է»,- հայտնում է Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի ծառայության ղեկավարությունը: Խատումների համար տուգանքներ են նշանակվել երեք օբյեկտներում: Հայտնաբերված միսը կոչնչացվի:

Թողնել պատասխան