«Թբիլիսյան ծովում» երիտասարդ է խեղդվել

Մեկ օր տևած որոնողական աշատանքներից հետո փրկարարներին հաջողվել է ափ հանել Թբիլիսյան ծովի` 9 կմ երկարությամբ խմելու ջրամբարում խեղդված երիտասարդի դին:

Տղայի խեղդվելու ահազանգը Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 112 ծառայություն ստացվել է հուլիսի 12-ի երեկոյան: Լրատվամիջոցների տեղեկատվութան համաձայն` տղան 15 տարեկան էր, ջրամբարի մոտ եղել է ընկերների հետ: Ականատեսներից մեկը պատմել է, որ նրանք խողովակի վրայից թռչում էին ջուրը: 

Քրեական գործ է հարուցվել օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով` ինքնասպանության հասցնելը:

Լուսանկարը` Interpressnews-ի

Թողնել պատասխան