Թելավիի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև ոչխարը

Թելավին ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակից զրկելու դեմ հանդես եկող մի խումբ ակտիվիստներ քաղաքապետի թեկնածու են առաջադրել ոչխարի:

«Իրավիճակը այսպիսին է՝ ինքնակառավարում փաստացի չունենք, երևում է, որ դեռ երկար ժամանակ չենք ունենա: Այդ պատճառով, գտնում ենք, որ կարևոր չէ, թե Թելավիում ով կլինի ինքնակառավարման ներկայացուցիչը, քանի որ, կենտրոնական իշխանությունները տեղական ինքնակառավարմանն ու բնակչությանը որպես ոչխարներ են դիտում: Ցավոք, պետք է ընդունենք, որ շատերը կիսում են այս տեսակետը․ Իրոք, իրենց ոչխարների նման են պահում: Դրա վառ օրինակը Թելավիում է: Բոլորդ հիշում եք, որ սակրեբուլոն կարգավիճակից չզրկելու պահանջ պետք է ներկայացներ իշխանություններին, սակայն պարզվեց՝ կողմ են քվեարկել»,- հայտարարել են ակտիվիստները:

Թողնել պատասխան