Թենգիզ Շերգելաշվիլին անդրադարձել է մայրաքաղաքում ավտոկայանման խնդրին

«Կառուցման շարժում» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Թենգիզ Շերգելաշվիլին այսօր՝ օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ խոսել է Թբիլիսիում մեքենաների կայանման խնդրի և  քաղաքապետարանի անգործության վերաբերյալ:

Շերգելաշվիլիի խոսքերով՝ մեքենայի կայանման հարցը Թբիլիսիի ամենացավոտ խնդիրներից մեկն է՝ հաշվի առնելով, որ ավտոմեքենաների թիվը մայրաքաղաքում շատ արագ է աճում: Քաղաքապետի թեկնածուի խոսքերով՝ 10-12 մեքենային հասնում է 1 կայանատեղ: «Կառուցման շարժման» թեկնածուն այս ամենի մեջ մեղադրում է քաղաքապետարանին, այլ ոչ թե «Սիթիպարկին»՝ նշելով, որ քաղաքի մեքենաների կայանման մասին հոգ տանելը քաղաքապետի խնդիրն է։

Շերգելաշվիլին քննադատել է նաև Կախա Կալաձեին, քանի որ նա կայանման խնդրի մեջ մեղադրել է «Սիթիպարկին»:  «Կառուցման շարժման» թեկնածուի խոսքերով բնակչության մեծ մասին հայտնի չէ, որ իրենց վճարած տուգանքների 60 տոկոսը գնում է քաղաքապետարանի բյուջե, 40 –ը՝ «Սիթիպարկի»:

Ըստ Շերգելաշվիլիի՝ մեքենաների և կայանատեղերի քանակը պետք է գոնե որոշ չափով համընկնի: Նա նշել է նաև, որ ունի կոնկրետ ծրագիր և մեխանիզմ դրան հասնելու համար:

Թողնել պատասխան