Թմրանյութերի վաճառքի մեղադրանքով 4 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոնական և Քվեմո Քարթլիի շրջանային վարչության աշխատակիցները հատուկ հետախուզական գործողության ժամանակ ձերբակալել են Վրաստանի 4 քաղաքացու:  Այս մասին հոկտեմբերի 20-ին տեղեկացնում է վրաստանյան «frontnews.ge» լրատվակայքը: Ձերբակալվածներից 3-ը նախկինում դատված են եղել: Հետաքննությունը պարզել է, որ նրանք պարբերաբար զբաղվել են թմրանյութերի վաճառքով, ինչպես նաև իրենք են օգտագործել: Հայտնի է նաև, որ իրավապահները Թբիլիսիին հարակից Փոնիճալա բնակավայրի բնակարարններից մեկում 24 փաթեթ հերոին են հայտնաբերել: Հետաքննության արդյունքում պարզվել է 4 ձերբակալվածների օպիում տեսակի թմրանյութ օգտագործելու փաստը: Հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի «Ա» կետի 4-րդ մասի համաձայն (հատկապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերում, պահպանում և վաճառք):

Թողնել պատասխան