Թուրքիայի քաղաքացին փորձել է օգնել երեք քաղաքացիների` անօրինական կերպով անցնել Վրաստան

Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձի համար չորս հոգու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է «newsgeorgia» լրատվականը` հղում անելով Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը: Նրանցից երեքը Շրի-Լանկայի, իսկ մեկը`  Թուրքիայի քաղաքացիներ են: Նախաքննության տվյալներով` վերջինս փորձել է օգնել Շրի Լանկայի երեք քաղաքացիներին  հսկիչ անցագրային կետի շրջանցմամբ մտնել Վրաստան: Հարուցված է  քրեական գործ, բոլոր չորս ձերբակալվածներին սպառնում է 4-5 տարվա ազատազրկում:

Թողնել պատասխան