Թուրքիան Վրաստանից պահանջել է էլեկտարէներգիայի դիմաց կուտակված պարտքը

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ  Վրաստանը պետք է Թուրքիային վճարի 1990-2011թթ. ընկած ժամանակահատվածում օգտագործած  էլեկտրաէներգիայի պարտքը: Նշվում է, որ վրացական կողմը պարտքը պետք է մարի՝ անցյալ տարի Վրաստանի ու Թուրքիանի միջև էներգետիկ համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրի համաձայն: «interpressnews»-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, գրում է, որ երկկողմ համաձայնագիրը Թուրքիայի կառավարությունը  հաստատել է օգոստոսի 10-ին:

Ըստ համաձայնագրի,  Վրաստանը  պարտքը կվճարի թուրքական TETAŞ ընկերությանը:  Համաձայնագրի  մյուս կետը նախատեսում է  էներգետիկ հարցերով աշխատանքային խմբի ձևավորում, որի  շրջանակներում  Թուրքիայի և Վրաստանի միջև տեղի կունենա փորձի փոխանակում:

Թողնել պատասխան