«Թոփաձե-արդյունաբերողներ-մեր հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

«Թոփաձե-արդյունաբերողներ, մեր հայրենիքը» ընտրական բլոկը 2016թ. հոկտեմբերի 8֊ի խորհրդարանական ընտրություններին չի կարողանա մասնակցել: Ընտրական դաշինքի գրանցումը չեղյալ համարելու մասին ԿԸՀ-ի ղեկավարի հրամանը տեղադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում: Իր այս որոշումը ԿԸՀ-ն բացատրում է դաշինքի՝ նշանակված ժամկետներում գրանցման համար համապատասխան ընտրական ցուցակը հանձնաժողովին չներկայացրելու իրողությամբ:

«Վրաստանի օրգանական օրենքի՝ Ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, կուսակցության ընտրացուցակը ԿԸՀ-ի ղեկավարին պետք է ներկայացվի կուսակցության կամ ընտրական դաշինքի գրանցումից հետո, մինչեւ սեպտեմբերի 8-ը: Կուսակցական ցուցակի հետ միասին պետք է ներկայացվի նաեւ Վրաստանի խորհրդարանի անդամների յուրաքանչյուր թեկնածուի կողմից լրացված եւ ստորագրված քարտ, Վրաստանի քաղաքացու ինքնությունը հաստատող փաստաթղթի, կամ՝ քաղաքացու անձնագրի ֆոտոպատճենը եւ լուսանկարը: «Թոփաձե- արդյունաբերողներ, մեր հայրենիք» ընտրական դաշինքը ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին ԿԸՀ-ին է ներկայացրել միայն հայտարարություն եւ թեկնածուների քարտերը, վերոնշյալ փաստաթղթերի հետ մեկտեղ:

Ելնելով վերոնշյալից, ընտրական բլոկի կողմից նշանակված ժամկետում չի ներկայացվել կուսակցության ընտրական ցուցակը, ինչը՝ Վրաստանի Ընտրական օրենսգրքի 114-րդ հոդվածի 14-րդ կետի, «Գ» ենթակետի համաձայն, հիմք է հանդիսանում կուսակցության գրանցումը չեղյալ համարելո համարւ:

Այսպիսով, հենվելով Ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի, 2-րդ կետի «Դ» ենթակետի, 77-րդ հոդվածի 5-րդ կետի եւ 114-րդ հոդվածի 14-րդ կետի «Գ» ենթակետի համաձայն, ԿԸՀ֊ն հաստատել է վճիռ․ Չեղյալ համարել Վրաստանի խորհրդարանի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցելու համար գրանցված «Թոփաձե-արդյունաբերողներ, մեր հայրենիք» ընտրական դաշինքի եւ դրա ներկայացուցիչների՝ Զուրաբ Տկղեմալաձեի եւ Նաթիա Բեդելաձեի հայտը,֊ ասված է ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիայի հրամանում։

Հրամանը ուժի մեջ է մտնում դրա ստորագրման պահից: Միեւնույն վճռի երկրորդ հոդվածի համաձայն, այս հրամանի վերաբերյալ հնարավոր է բողոք ներկայացնել Թվիլիսիի քաղաքային դատարնի վարչական կոլեգիա՝ դրա ընդունման պահից երկու օրացուցային օրվա ընթացքում:

Թողնել պատասխան