ԹՊՀ-ի 6-րդ մասնաշենքի ուսանողները ստիպված են տեղափոխվել

Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ուսանողները ստիպված կլինեն ուսումը շարունակել Տուրիզմի կենտրոնում,  եթե «115 լսարանը» շարունակի գրավված պահել  6-րդ մասնաշենքը։ 

Այս մասին «interpressnews» լրատվականին փոխանցել է ԹՊՀ-ի լրագրության բաժնի ղեկավար Նինո Ճալագանիձեն: Վերջինս տեղեկացրել է, որ նախորդ կիսամյակի ընթացքում 6-րդ մասնաշենքի ուսանողները դասախոսությունները լսել են համալսարանի տարբեր մասնաշենքերում, ինչն իր բացասական ազդեցությունն է ունեցել ուսման որակի վրա:

«Այսօր մեզ համար առաջնահերթություն էր  ուսումնական գործընթացը մեկ տեղում կազամակերպելը: Այս հարցով մեզ օգնեց Տուրիզմի կենտրոնը, որ գտնվում է Դելիսի փողոցում»,- նշել է Ճալագանիձեն:

Հիշեցնենք՝  «115 լսարան» ուսանողական շարժման անդամները 2016թ․-ի նոյեմբերի 24-ից պաշարել են ԹՊՀ-ի 6-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված է լրագրության բաժինը: Շարժման անդամները շարունակում են պնդել, որ չեն ազատելու մասնաշենքը մինչեւ իրենց պահանջները, որոնք վերաբերում են ինքնավար համալասարանի ու որակյալ կրթության հարցերին,  չիրականանան:

Թողնել պատասխան