ԹՊՀ-ում դասապրոցեսը վերականգնվել է

Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքում մարտի 17-ին վերսկսվել է ուսումնական գործընթացը: Մեկ շաբաթ առաջ սկսված ` ուսանողների բողոքի ակցիան ավարտվեց մարտի 16-ի երեկոյան, երբ հացադուլ հայտարարած «Համալսարանի ինքնավարությունն» ու ընդդիմադիր «115-րդ լսարան» անվանումով ուսանողական շարժման անդամները լքեցին համալսարանի առաջին եւ երկրորդ մասնաշենքերի հարակից տարածքները:

Ուսանողների բողոքի ակցիան, որը սկիզբ էր առել Մարտի 10-ին,  համալսարանի աշխատակազմի ղեկավարի միակ թեկնածու Գեորգի Գափրինդաշվիլիի` այդ պաշտոնում նշանակվելու դեմ էր: ԹՊՀ-ի ուսանողներին էին միացել մյուս համալսարանների ուսանողներ նույնպես: Ցույցի առաջին փուլում ուսանողները հասել են իրենց նպատակին` Գափրինդաշվիլիի ինքնաբացարկին,  ով իր որոշումը մեկնաբանել էր`  որպես համալսարանի բնականոն աշխատանքային ընթացքին չվնասելով:

12821559_10153357757837233_8774144036398537264_nԱյս հրաժարականից հետո սակայն, ուսանողական ինքնավարության պահանջով հանդես եկողները նոր պահանջ առաջ քաշեցին` պահանջելով համալսարանի ռեկտորի՝ Վալդիմեր Պապավայի հրաժարականը: Բողոքի ակցիաների ընթացքում`  մարտի 15-ին, տեղի ունեցավ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպում, որի ընթացքում` գործող ռեկտորին աջակցելու հայտարարություններ հնչեցին, կոչ անելով համագործակցել ուսանողների երկու խմբերի հետ ` ստեղծված իրավիճակից ելք գտնելու նպատակով.

«Մենք շատ հարցեր ենք քննարկել, եւ գլխավոր թեման, այսինքն ռեկտորի հրաժարականը,  այլեւս չի քննարկվելու: Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Նույնն եմ ասել նաեւ ուսանողներին եւ խոստացել, որ համալսարանի անվտանգության աշխատակիցները կամ Ոստիկանությունը բռնի գործողությունների չեն դիմելու»:

Բողոքի ակցիաների օրերին`  ուսանողների երկու խմբերի միջեւ բախումներ արձանագրվեցին: Այսպես` մարտի 15-ին «Ւնքնակառավարում» խմբի անդամները ներխուժել էին ռեկտորի աշխատասենյակ` պահանջելով նրա հրաժարականը: Վերջինները հացադուլ հայտարարեցին` հրաժարականի 1-ժամյա վերջնաժամկետ տալով: Վլադիմեր Պապավան, սակայն, ուսանողների պահանջն անպատասխան թողեց:

Հացադուլի վերջին օրը ուսանողների 2 խմբերը գտնվում էին տարբեր մասնաշենքերում, իսկ շենքերը միմյանց հետ կապող բոլոր դռները հսկվում էին ոստիկանների կողմից` այս կերպ նպատակ ունենալով կանխել խմբերի միջեւ հնարավոր բախումները: Համալսարանի ուսանողական ինքնավարության անդամներից մեկը, խոսելով ընդդիմադիր կողմի մասին, նշում է.

431_10153370155337233_3077097700931490723_n«115-րդ լսարանի» ներկայացուցիչ խմբի հետ ոչինչ չունենք կիսելու: Համալսարանը ինչպես նրանցն է, այնպես էլ մերն է, համապատասխանաբար` եթե մեզ հետ կապված որեւէ խնդիր ունեն,  կարող են գալ եւ զրուցել»:
«115-րդ լսարանը» համալսարանի տարածքը լքելուց առաջ մանիֆեստ ներկայացրին, որը, ըստ նրանց,  դառնալու է կրթական համակարգի բարեփոխումների հիմքը.
«115-րդ լսարանը կստեղծի Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի բարեփոխումների խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն 115-րդ լսարանի ուսանողական շարժման ուսանողներ ու դասախոսներ: Մեր պահանջն է` կառավարման համակարգի ժողովրդավարացումը՝ յուրաքանչյուր ուսանողի ու պրոֆեսորի առավելագույն ներգրավմամբ: Մեր պահանջն է` գիտական խորհրդի ամբողջովին վերացումը եւ համակարգի վերակազմավորումը»:

«115-րդ լսարան»  ուսանողական շարժման մնացած պահանջներն անփոփոխ են: Դրանցից մեկի համաձայն`  ուսանողները կգան ընդհանուր հայտարարի,  ու կստեղծվի փաստաթուղթ, որը կստորագրեն ԿԳ նախարարը, համալսարանի ռեկտորը եւ 1«115-րդ լսարան»-ի ներկայացուցիչը:
Զուգահեռաբար` ուսանողական ինքնակառավարման ղեկավարը հայտարարել է, որ նախատեսում են հանդիպել ընդդիմադիր կողմի հետ: Հանդիպման արդյունքների ու կողմերի կայացրած որոշումների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կտարածվի դրանից հետո:

Թողնել պատասխան