Թրամփն իր երդմնակալության օրը հայտարարել է հայրենասիրության ազգային օր

ªWashington Post»-ի փոխանցմամբ` Դոնալդ Թրամփն  իր երդմնակալության օրը հայտարարել է հայրենասիրության ազգային օր:Նման փաստաթուղթ է ուղարկվել դաշնային կառավարությանը, որտեղ գրված է, որ հունվարի 20-ը պաշտոնապես հայտարարվում  է հայրենասիրության ազգային օր:

«Ես` Դոնալ Թրամփս, Ամերիկայի միացյալ նահանգների նախագահս, Սահմանադրությամբ և օրենքով ինձ տրված իրավասությամբ 2017 թվականի հունվարի 20-ը հայտարարում եմ ազգային հայրենասիրության օր, որպեսզի մեր երկրում ամրացնենք միմյանց հետ կապերը և թարմացնենք կառավարության պարտականությունները ժողովրդի հանդեպ: Մեր սահմանադրությունը գրված է մագաղաթի վրա, սակայն այն ապրում է ամերիկացի ժողովրդի սրտերում: Ազատություն չկա այնտեղ, որտեղ ժողովուրդը չի վստահում դրան, օրենք չկա այնտեղ, որտեղ ժողովուրդը չի հետևում դրան և խաղաղություն չկա այնտեղ, որտեղ ժողովուրդը չի աղոթում դրա համար»,- ասված է Թրամփի հայտարարությունում:

Թողնել պատասխան