«Թվային դիվանագիտության վարկանիշում» Վրաստանը` 65 –րդն է

«Թվային դիվանագիտության վարկանիշում»  ( «Digital Diplomacy 2016») Վրաստանը զիջում է Հայաստանին:

2016  թվականի վարկանիշային աղյուսակում նախկին Խորհրդային միության երկրներից  Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին և Ուկրաինային`  52-րդ տեղում է, Վրաստանը` 65 –րդ, Ադրբեջանը` 73-րդում:

Առաջատարների եռյակում են մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, և ԱՄՆ-ն:  Վարկանիշը ներառում է   210  արտգործնախարարություն, 33 սոցցանցի  1098 թվային աղբյուր և այլ ցուցիչներ:  Թվային դիվանագիիտությունը համացանցի և ինֆորմացիոն հաղորդակցության տեխնոլոգիաների գործածումն է` դիվանագիտական խնդիրների լուծման նպատակով:

Թվային դիվանագիտության շրջանակներում օգտագործվում է  նոր մեդիան, սոցցանցերը, բլոգները, համացանցի նմանատիպ այլ մեդիահարթակները:

Թողնել պատասխան