Թրամփը ուշադրություն չի դարձնի Վրաստանի նման պետություններին. Փոլ Գոբլ

«Կարծում եմ Թրամփը ուշադրություն չի դարձնի Վրաստանի նման պետություններին՝ այդպիսով Վրաստանին դարձնելով Մոսկվայի  քաղաքականության պատանդը»,- «Ամերիկայի ձայն»-ի լրագրողի հարցին այսպես է արձագանքել Եվրասիական երկրների անկախ գիտաշխատող Փոլ Գոբլը։ 

Անդրադառանալով Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին  վրաց-ամերիկյան համագործակցությանը,  ամերիկացի վերլուծաբանը  վատատեսական կանխատեսում է արել․«Չնայած հնարավոր է, որ Վաշինգտոնը Վրաստանի  հետ շարունակի սկսած նախագծերը, քանի որ դրանց դադարեցումը  մի շարք բարդություններով է պայմանավորված»:

Թողնել պատասխան