Թ. Խիդաշելի. Հրամանը ոչ ոքի համար անակնկալ չէր

Պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ասել է, որ պարտադիր զինվորական ծառայության  վերացման մասին իր հրամանը ոչ ոքի համար անակնկալ չէր: Այդ որոշումը հաստատված է եղել նախագահի ակտով, քննարկվել է Կառավարությունում: Հարցին` արդյոք Կառավարությունը կարող է բեկանել հրամանը, նախարարը պատասխանել է, թե այդպիսի հնարավորություն չկա. «Ընդհանրապես, հնարավոր է ամեն ինչ, կարելի է ակտ ընդունել, որը կչեղարկի մի որոշում, որը հաստատված է նախագահի կողմից: Նախագահի հրամանները չեղարկել կարող է միայն նախագահը: Ասել, թե որոշումը ոչ ոքի հետ համաձայնեցված չէր, և անակնկալ եղավ, ճիշտ չի լինի: Այդ որոշման ընդունման պարտավորությունն իրենց վրա վերցրել էին իշխանությունները: բայց կարևորը նա է, որ խոստումը և պարտավորությունը, որ մենք ունեինք հասարակության և գործընկերների առջև, կատարեցինք», — ասել է Խիդաշելին` ի պատասխան իշխանությունների այն հայտարարության, թե Պաշտպանության նախարարը պարտադիր զինծառայությունը վերացնելու մասին որոշումն ընդունել է միանձնյա:

Թողնել պատասխան