Թ. Մուրադիշվիլի. Հունիսի 10-ը Վրաստանի արդարադատության հոգեհանգստի օրն է: «Ռուսթավի 2»-ի վճիռն անփոփոխ մնաց

Թբիլիսիի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը նոր սեփականատերերին հանձնելու`  քաղաքային դատարանի 2015-ի նոյեմբերի 3-ի որոշումը: 

Ընկերության փաստաբանները պահանջել էին բեկանել այդ որոշումը և գործը վերադարձնել առաջին ատյան: Հիշեցնենք` Ռուսթավի 2-ի շուրջ դաական գործընթացը շարունակվում է նախորդ տարվա օգոստոսից: Նոյեմբերին քաղաքային դատարանը գործարար Կիբար Խալվաշիին  է հանձնել հեռուստաընկերության 60 %  բաժնեմասը, իսկ 40 %-ը` նրան պատանող   «Պանորամա» բաց բաժնետիրական ընկերությանը: Բացի այդ,  դատարանը հեռուստաընկերության ժամանակավոր ղեկավարներ էր նշանակել: Այս որոշումը հեռուստաընկերության ղեկավարությունը և ընդդիմության ներկայացուցիչներն անվանել էին ազատ խոսքի նկատմամբ քաղաքական պատվեր և ոտնձգություն:

Ավելի ուշ վերաքննիչ դատարանը  չեղարկեց ժամանակավոր ղեկավարների հետ կապված որորշումը`  վերականգնելով  հեռուստաընկերության  գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի և ֆինանսական տնօրեն Կախա Դամենիայի լիազորությունները: Բացի այդ, դատարանը չի բավարարել հեղինակային իրավունքը վերակագնելու`  Խալվաշիի պահանջը:  Դատարանի որոշմամբ`  «Ռուսթավի 2»-ի   սեփականատերեր  են համարվում Լևան Կարամանիշվիլին,  Գեորգի Կարամանիշվիլին, Սքարթվելո  ընկերությունը և Նինո Նիժարաձեն: Այս որոշման հետ համաձայն չեն ընկերության ներկա տերերը: Փաստաբանները տեղեկացրել են, որ մտադիր են որոշումը բողոքարկել Վրաստանի Գերագույն դատարանում:

«Ռուսթավի 2» հեռուսաընկերության փաստաբան Թամթա Մուրադաշվիլին հայտարարել է, որ ընկերության գործով դատավորները վճիռ կայացնելիս ղեկավարվել են դրսից, ինչն ըստ նրա,  այսօր ապացուցվեց: Հատկանշականէ,  որ այսօրվա  դատական նիստին փաստաբաններին չեն թույլատրել ներկա լինել. «Դատավորները փաստացի ընդունեցին, որ մենք ճիշտ էինք.  նրանք կնիք դրեցին այն ճշմարտության վրա, որ իրենց կառավարում են : Հունիսի  10-ը  Վրաստանի  արդարադատության հոգեհանգստի  օրն է.-  հայտարարել է Թամթա Մուրադաշվիլին»: 

Թողնել պատասխան