«Ժիրինովսկին ջուր է լցնում թշնամու ջրաղացին». Հարավային Օսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը

«Վլադիմիր Ժիրինովսկին «ջուր է լցնում թշնամու ջրաղացին»: Հայտարարել է Հարավային Օսիայի ԱԳՆ-ը` անդարադառնալով ՌԴ-ի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու «ոչ մի պետության ոչ մի տեղ չպիտի օգնենք» հայտարարությանը:

«Սպուտնիկ» գործակալությունը տեղեկացնում է, որ օրերս Ժիրինովսկին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ իր կուսակցության դիրքորոշումն է` «ոչ մի պետության ոչ մի տեղ չօգնել»: «Այդ պետությունները թող զարգանան ինքնույն և ոչ թե ռուսականփողերով: Կամ պետք է մտնեն Ռուսաստանի կազմի մեջ »,-մասնավորապես ասել էր Ժիրինովսկին:

Հարավայի Օսիայի ԱԳՆ-ն  տարածած հայտարարության մեջ նշել է, որ այն մակարդակի քաղաքական գործիչը, ինչպիսին Վլադիմիր Ժիրինովսկին է, պետք է հասկանա, որ նման հայտարարությունները Ռուսաստանի և Հարավային Օսիայի թշնամիների «ջրաղացին ջուր են լցնում»`վնասելով երկկողմ հարաբերությունները: Հարավային Օսիայի ԱԳՆ-ը Ժիրինովսկու հայտարարությունը պայմանվորել է Ռուսաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններով:

Թողնել պատասխան