Ինչ փաստաթղթեր պետք է ունենալ Շենգենյան գոտի մուտք գործելիս

Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի առանց վիզայի մուտք գործելիս, սահմանապահ ծառայության աշխատակիցները կարող են հետեւալ լրացուցիչ հարցերը տալ եւ պահանջել մի շարք փաստաթղթեր.

Ո՞րն է այցելության հիմնական նպատակը (գործնական` բիզնես, զբոսաշրջություն, ընկերների կամ բարեկամների տեսակցություն, կրթական-ուսումնական այց` 90 օրից ոչ ավելի):Առնվազն 6 ամիս վավերականություն ունեցող կենսաչափական անձնագիր

Զբոսաշրջություն և հանգիստ՝

  • Վերադարձի տոմս
  • Հյուրանոցի նախնական պատվեր
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Ճանապարհորդության ընթացքում ֆինանսական ծախսերը հոգալու վերաբերյալ փաստաթուղթ (կանխիկ գումար, ճանապարհորդական չեկ, գործող բանկային էլեկտրոնային քարտ և այլն):

Կոնֆերանսներ, սեմինարներ, գործնական հանդիպումներ

  • Մասնակցելիք միջոցառման ծրագիրը
  • Հյուրանոցի նախնական պատվեր
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Վերադարձի տոմս

Բարեկամների, ընկերների տեսակցություն

  • Հյուրընկալող անձի տվյալները (հասցե, հեռախոսահամար և այլն)
  • Հյուրընկալող անձի բնակության թույլտվություն, կամ` համապատասխան երկրում օրինական կեցության հաստատման այլ փաստաթղթի պատճեն
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Վերադարձի տոմս
  • Ճանապարհորդության ընթացքում ֆինանսական ծախսերը հոգալու վերաբերյալ փաստաթուղթ (կանխիկ գումար, ճանապարհորդական չեկ, գործող բանկային էլեկտրոնային քարտ և այլն):

Թողնել պատասխան