Իգոր Դոլգովը՝ Վրաստանում Ուկրաինայի դեսպան

Ուկրաինայի  նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի Պաշտպանության  նախկին փոխնախարարին նշանակել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, Պորոշենկոն այս մասին հրաման է ստորագրել փետրվարի 3-ին:  Նախօրեին Ուկրաինայի նախարարների կաբինետը Իգոր Դոլգովին ազատել է Պաշտպանության նախարարի Եվրոպական ինտեգրման հարցերով տեղակալի պաշտոնից: Հաղորդվում է, որ Դոլգովն ազատվել է սեփական դիմումի համաձայն:

59-ամյա Դոլգովը պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2015-ի մայիսից, նախկինում եղել է նաև Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավար, ինչպես նաև Բելգիայում Ուկրաինայի դեսպան:

Թողնել պատասխան