Իզորիան կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքին

Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Բրյուսելում է, որտեղ մասնակցելու է փետրվարի 15-16-ն անցկացվող ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հավաքին:Հավաքի շրջանակներում  կքննարկվեն ՆԱՏՕ-Վրասատան համագործակցության առկա փաթեթին վերաբերվող հիմնական հարցերը, նոր նախագծերը, ինչպես նաև  Վրաստանի և սևծովյան տարածաշրջանում անվտանգության պահպանման խնդիրները:  Տեղեկացնում է «interpressnews.ge»ն:

Փետրվարի 16-ին նախարար Իզորիան կհանդիպի դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:  Երկկողմ հանդիպումներ են նախատեսված նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ՝ այդ թվում թուրք, բրիտանացի և լատվիացի գործընկերների հետ:

ՆԱՏՕ-ի կազմակերպած պաշտպանության նախարարների հավաքի նպատակը համաշխարհային անվտանգությանը վերաբերվող հարցերում ՆԱՏՕ-ի մոտեցումների քննարկումն է:  Ուշադրությունը կենտրոնում է հատկապես ահաբեկչության դեմ պայքարը:

Թողնել պատասխան