Իզորիան ընդունել է լիտվացի գործընկերոջը

Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդունել է Լիտվայի Զինված ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ  Յոնաս Վիտաուտաս Ժուկասին:

Լևան Իզորիան լիտվացի գործընկերոջ հետ քննարկել է Պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքն ու ներուժը: Կողմերն ուշադրություն են դարձրել ազգային անվտանգության ծրագրի իրականացման գործընթացում Լիտվայի հետ փորձի փոխանակման վրա:

Պաշտպանության նախարարն ու Լիտվայի Զինված ուժերի ղեկավարը քննարկել են նաև համատեղ զորավարժություններ իրականացնելու վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի Պաշտպանության առաջին փոխնախարար Լելա Չիքովանին, գեներալ-մայոր Վլադիմիր Չիչիբայան,  Վրաստանում Լիտվայի դեսպանը, ռազմական կցորդը, Լիտվայից ժամանած պատվիրակության այլ անդամներ:

Թողնել պատասխան