Իլիա 2-րդի անվտանգության ծառայության պետը նոր մանրամասներ է պատմում

Համայն վրաց կաթողիկոս-պատրիարքին առավել մոտ կանգնած անձանցից մեկը` անվտանգության ծառայության պետ Սոդո Օխանիշվիլին հեռացել է պետրիարքարանից:«Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Օխանիշվիլին խոսել է պատրիարքարանում տեղի ունեցող հակասական գործընթացների վերաբերյալ: Նրա խոսքերով, պատրիարքարանում տեղի ունեցող հակասությունները, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում ակտիվ լուսաբանավում են լրատվամիջոցներով և գրեթե դարձել են երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները, տարիներ շարունակ տեղի են ունենում արտաքին ուժերի հովանավորությամբ:
«Սա հատուկ գործողություն է, որի նպատակը եկեղեցու ոչնչացուշն է»,- հայտարարել է Օխանիշվիլին:

Պատրիարքի անվտանգության արդեն նախկին պետը հայտարարել է, թե Գերմանիայում գտնվելիս Իլիա 2-րդին ինքն է հայտնել երեց Գիորգի Մամալաձեի ձերբակալության լուրը:«Դրանից հետո, որոշ բարձրաստիճան հոգևորականներ Իլիա 2-րդին ներկայացրել են Մամալաձեի ձերբակալման տարբեր տարբերակներ: Ասել են, որ երեցը Գերմանիա ժամանելիս է եղել, որպեսզի սպանի պատրիարքին ևհայր Գիորգիի հետ է եղել նաև անվտանգության ծառայության պետը:  Պատրիարքին, իր հնարավոր լսպանության մասին հայտնել են այն ժամանակ, երբ Վրաստանի գլխավոր դատախազությունը լիովին այլ անձի հնարավոր սպանության մասին էր խոսում:

Նշենք, որ Սոսո Օխանիշվիլին հանդիսանում է համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի եղբոր փեսան:

Թողնել պատասխան