Ինչո՞ւ են ոստիկանները լուսանկարում քաղաքացիներին

Վրաստանի որոշ քաղաքացիներ պնդում են, որ ոստիկանական հսկողության ընթացքում իրավապահները արտաքին ստուգմանը զուգահեռ լուսանկարում են մարդկանց: Իրավապահները կարծում են, որ լուսանկարելն անօրինական է, եթե մարդու ինքնությունը հնարավոր է պարզել:

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Լևան Վեփխվաձեն բացատրում է ոստիկանության մասին օրենքը:

«Առաջին հերթին, յուրաքանչյուր գործընթաց, լինի դա լուսանկար կամ ստուգում անհրաժեշտ է հիմնավորում: Պետք է որևէ փաստ լինի, որը թույլ կտա ենթադրել, որ այդ անձը հանցագործություն է արել, կամ` թմրանյութ օգտագործել»:

Վեփխվաձեի խոսքերով՝ Ոստիկանության մասին օրենքում ասվում է, որ անձին կարելի է լուսանկարել, եթե նրա ինքնությունը չեն կարողացել բացահայտել:

«Չի կարելի կանգնեցնել մարդկանց և լուսանկարել: Իհարկե դա օրենքի խախտում է: Ոստիկանը իրավունք ունի լուսանկարել, եթե մարդու անձը հաստատված չէ: Օրինակ այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթուղթ չունի, կամ` հրաժարվում է ասել իր անուն-ազգանունը»,- ասել է փաստաբանը:

Նման դեպք է տեղի ունեցել լրագրող Իրակլի Վաչաբերիձեի հետ: Քութաիսիում նրան կանգնեցրել են ոստիկանները և նկարել, իրենց գործողությունները բացատրելիս ասել են, որ տեղեկատվություն են հավաքում անցորդների վերաբերյալ:

Վեփխվաձեի խոսքերով, եթե իրավապահները խախտել են քաղաքացու իրավունքը, ապա նա պետք է զանգահարի գլխավոր տեսչություն այն դեպքում: Վերջինների պատշաճ չարձագանքելու պարագայում` պետք է դիմել դատարան:

Թողնել պատասխան