«Ինչպես է աշխատում 9-րդ գումարման խորհրդարանը». հրապարակվել են հետազոտության արդյունքները

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» ներկայացրել է «Ինչպես է աշխատում 9-րդ գումարման խորհրդարանը» հետազոտության արդյունքները:  Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն ասում են, որ այս գումարման խորհրդարանը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում այն, որ օրենսդրական մարմինը կառավարության վերահսկողական ֆունկցիան արդյունավետ կերպով չի իրականացնում:

«Վերահսկողական գործառույթի իրականացումն անարդյունավետ է, հաշվի առնելով, որ խորհրդարանում ոչ մի անգամ չի անցկացվել կառավարական ժամ: Խորհրդարանի հանձնաժողովները հազվադեպ են կիրառում գործադիր իշխանության ներկայացուցիչներին հանձնաժողովների նիստերին կանչելու հնարավորությունը»,- նշել է «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» խորհրդարանական քարտուղար Նինո Ցուխիշվիլին:

Խորհրդարանում առկա թերությունների մասին հայտարարություններ են արել նաեւ սահմանադրագետները:

«Խնդիրներ կան կանոնակարգերի հետ կապված, դրանք չեն նպաստում խորհրդարանում քաղաքական գործընթացներին, չեն տալիս կառավարության վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ, հատկապես փոքրամասնությանը չի տրվում այս մեխանիզմերի կիրառման հնարավորություն: Խնդիրը խորհրդարանի կազմում է»,- հայտարարել է սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեն:

Թողնել պատասխան