Ինչպիսի՞ տեսք կունենա Թբիլիսիի մետրոյի նոր կայարանը

Թբիլիսիում՝ Վակե-Սաբուրթալո թաղամասում, շաբաթներ անց կբացվի Թբիլիսիի մետրոպոլիտենի 23-րդ կայարանը՝ «Համալսարան» անվանմամբ:metro5

Շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Սոցիալական ցանցերում հայտնվել են նաեւ մետրոյի նոր կայարանի առաջին լուսանկարները:

Կայարանը զարդարված է գրաֆիկական կոմպոզիցիաներով, կապույտ, մոխրագույն եւ կանաչ գունային երանգներով:metro3

Ծրագրի աշխատանքները մեկնարկել են 2015 թվականին, կառավարությունը կայարանի կառուցման համար ծախսել է 83 մլն լարի:

Թբիլիսիի մետրոպոլիտենի 23-րդ կայարանի կառուցումը տարիներ առաջ է ծրագրվել: Մայրաքաղաքի մետրոյի երկրորդ գծի երկարացումը «Դելիսիի» կայարանից համալսարանի ուղղությամբ՝ 1985-ին է մեկնարկել, սակայն 1993-ին կասեցվել է: 1998-ին շինարարական աշխատանքները վերսկսելու արդյունքում 2000-ին բացվել է Վաժա-Փշավելա թաղամասի կայարանը:metro2

Շինարարական աշխատանքներն իրականացնում են մրցույթում հաղթած իսպանա-իտալական «Ասիգնիա Կոբրա» կազմակերպության ներկայացուցիչները: Մետրոկայարանի նախագիծն իսպանական խորհրդատվական «Եվրաստուդիա» կազմակերպությունն է պատրաստել:

Թողնել պատասխան