Ինչ արտոնություններ է ենթադրում «Բարձր լեռնային շրջանների զարգացման մասին» օրենքը

Վրաստանի բարձր լեռնային  շրաջններում ապրող ուսուցիչները, բուժաշխատողները և թոշակառուները  սեպտեմբերի 1-ից կօգտվեն լրացուցիչ արտոնություններից: Իսկ թոշակառուների ու սոցիալական փաթեթեից օգտվողների արտոնությունների  ընթացակարգը առավելագույնս կպարզեցվի:

Այս մասին օգոստոսի 16-ի  կառավարության նիստի ընթացքում  ասել է  Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նրա  գնահատմամբ,  այս նորմուծությունները  կարեւոր են  հատկապես  բյուրոկրատական քաշքշուկները վերացնելու տեսանկյունից և նպատակ ունեն  թոշակառուների ու սոցիալական փաթեթից օգտվողների արտոնությունների ստացման  գործընթացն ավելի պարզեցնել:  «Մեր նպատակը բարձր լեռնային գոտիների բնակիչների սոցիալական հարցերի լուծումն է:  Լրացուցիչ արտոնություններից արդեն օգտվում են երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքները, իսկ սեպտեմբերի 1-ից  կօգտվեն նաեւ ուսուցիչներն ու բուժաշխատողները: Իսկ հարկային արտոնություններից կօգտվեն բարձ լեռնային գոտիներում բնակվող գործարարները»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ «բարձր լեռնային շրջանների զարգացման մասին» օրենքը, որը մի շարք արտոնություններ  է ենթադրում, ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հունվարից:  Հարկ է նշել, որ փաստաթղթի որոշ կետեր ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից, որոշներն էլ 2017թ. հունվարի 1-ց:pastatuxt

Բարձր լեռնային բնակավայրերում  պետության կողմից իրականացվող այս քաղաքականութլյունը երկրի տարածաշրջանային զարգացման քաղաքականության մասն է  կազմում եւ ուղղված է Վրաստանի տարբեր շրջանների  հավասարաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, բարձր լեռնային տարածքներում բնակիչների սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծմանը:

Օրենքը պարզաբանում է`  բարձր լեռնային  բնակավայր է համարվում  ծովի մակարդակից  1500մ եւ ավելի բարձրության վրա գտնվող տարածքը: Այն սահմանվում է նաև ելնելով այլ չափորոշիչներից (կլիմա, բնակլիմայական շրջապատ, գյուղատնտեսության տեսանկյունից հողի վիճակ, արտագաղթ և այլն): Բարձր լեռնային բնակավայր կարող է համարվել նաև 800մ-ից ոչ պակաս բարձրության վրա գտնվող տարածքը: Պետությունը նշում է նաեւ, որ բացառության կարգով`  հաշվի առնելով որոշ հանգամանքներ,  բարձր լեռնային բնակավայր կարող է համարվել նաեւ 800մ-ից ցածր գտնվող տարածքը:

Չնայած, որ  ծովի մակարդակից համապատասխան բարձրություն չունեն, այդուհանդերձ բարձր լեռնային բնակավայր են համարվում նաև Խեվին, Մթիուլեթին, Պանկիսիի,  Գուդամակղրիի կիրճերը, Բարձր լեռնային Աճարան, Փշավ-Խեվսուրեթին, Թուշեթին, Զեմո Սվանեթին, Քվեմո Սվանեթին, Ռաճան եւ Լեչխումին:

Նշվում է, որ օրենքը չի տարածվում  Վրաստանի օկուպացված տարածքների վրա, քանի դեռ վերականգնված է Վրաստանի իրավասությունը այդ շրջաններում:

Վերջերս՝ ընթացիկ տարվա հունիսի 23-ին, սկզբնական փաստաթղթում թվարկված 1582 բնակավայրին ավելացել է  եվս 99-ը:

Ո՞վ կարող է ստանալ բարձր լեռնային բնակավայրի քաղաքացու արտոնություն

Ֆիզիկական անձին բարձր լեռնային բնակավայրի մշտական քաղաքացու կարգավիճակ կարող է տալ կամ դրանից զրկել գամգեբելին` շրջանային վարչության նախագահը: Իսկ հիշյալ ֆիզիկական անձը պետք է լինի՝ 1. Վրաստանի քաղաքացի 2. Գրանցված լինի բարձր լեռնային տարածքում 3. Յուրաքանչյուր  օրացուցային տարվա ընթացքում ամենաքիչը 9 ամիս բնակվի բարձր լեռնային տարածքում:

Բարձր լեռնային բնակավայրի մշտական քաղաքացու կարգավիճակ ստանալու իրավունք չունի այն անձը,  ով մահացել է, փոխել է գրացման հասցեն, լքել է բնակավայրը, կորցրել է Վրաստանի քաաքացիությունը:

Սոցիալական արտոնությունները հետեւյալն են՝

Սեպտեմբերի 1-ից թոշակային տարիքի հասած բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող քաղաքացիները, որ ամեն ամիս ստանում են պետական թոշակ, օրենքի համաձայն  որպես արտոնություն կստանան նաեւ թոշակի առնվազն 20 տոկոսի  չափով գումար:

Բժիշկները  պետական թոշակի կրկնապատիկ չափով են գումար ստանալու,  բուժքույրերը՝ պետական թոշակին հավասար: Արտոնությունների թվում են նաև  ձմեռային ամիսներին պետության կողմից իրականացրած միջոցառումները ( ընթացիկ տարվա հոկտեմբերից հաջորդ տարվա ապրիլը):

Օրենքի համաձայն, պետությունը  վճարում է  սպառողի  ծախսած էլեկտրաէներգիայի 50 տոկոսը (այն դեպքում եթե ծախսված էլեկտրաէներգիան չի գերազանցունմ 100 կվտ): Այս կետն ուժի մեջ կմտնի 2017 թ. հունվարի 1-ից:

Այն դեպքում, եթե ծնողներից մեկը գրանցված է բարձր լեռնային բնակավայրում,  առաջին և երկրորդ  երեխայի դեպքում ընտանիքը 1 տարվա ընթացքում ստանում է  առնվազն 100 լարի, երրորդից հետո` 2 տարվա ըթացքում ստանում են առնվազն 200 լարի:

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նրանց աշխատավարձը կավելանա  35 տոկոսով:  Մեկ այլ կետի համաձայն, հատուկ ծրագրերի մասնակցող ուսուցիչների աշխատավարձը կավելանա 50 տոկոսով:  Վերջին կետով նախատեսված արտոնություններից օգտվողները չեն կարող օգտվել նաև առաջինի  արտոնություններից:

Արտոնություններ գոյություն ունեն նաեւ հարկային ոլորտում: Այսպես, բարձր լեռնայի բնակավայրում գրանցված կազմակերպությունը հարկային օրենսգրքի ժամկետների ու կարգի համաձայան  ազատվում է պետական հարկերից:

Վերջերս, Ջավախքում  գործող «Jnews» կայքը` «Խտրական մոտեցում» վերտառությամբ հոդվածում անդրադառնալով խնդրին, գրել էր, որ օրենքից չեն կարող օգտվել Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող այլ երկրի քաղաքացիները: jnews«Սոցիալական կարիքները հոգալու համար ջավախքցիները մինչ օրս էլ շարունակում են ձեռք բերել այլ երկրի (հիմնականում Հայաստանի և Ռուսաստանի) քաղաքացիություն: Մարդիկ ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008 թ. հնգօրյա պատերազմից հետո Ջավախքի բնակիչներից շատերը, ովքեր ընտանիքը  պահում են  Ռուսաստանում վաստակած գումարով, հայտնվեցին բարդ իրադրության մեջ:  Մարդիկ ելք էին փնտրում Ռուսաստան մեկնելու և  այն գտան այլ երկրի քաղաքացիություն ստանալով»,- գրել է պարբերականը` ներկայացնելով նման կարգավիճակ ունեցող բազմաթիվ  քաղաքացիների դժգոհությունները, ովքեր չնայած ծնվել և ողջ կյանքն ապրել են Վրաստանում, սակայն այսօր զրկվել են քաղաքացիությունից` դրա հետ նաև արտոնություններից օգտվելու իրավունքից: Նշենք, որ հիշյալ մարդիկ` ստանալով երկրորդ երկրի քաղաքացիություն, ինքնաբերաբար  կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը, քանի որ Վրաստանը չունի երկքաղաքացիության մասին օրենք:

Դեռևս պարզ չէ, արդյոք պետությունը քայլեր ձեռնարկելու է այս մարդկանց եվս արտոնություններից  օգտվելու հնարավորություն ընձեռել:

Թողնել պատասխան