Ի՞նչ սեփականություն ունի Իրմա Ինաշվիլին

‹Վրաց հայրենասերների դաշինք» խմբակցության ղեկավար և Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին լրացրել է իր առաջին հայտարարագիրը:Հայտարարագրի համաձայն` Ինաշվիլին 2017 թվականին գնել է 14 հազար դոլար արժողությամբ NISSAN ARMADA  մակնիշի ամենագնաց:

Ինաշվիլիի հայտարարագիրը ներկայացնում ենք ստորև:

Երկու բնակարան, մեկը Թբիլիսիում` Թամարաշվիլիի փողոց, համար 13, 90 քառակուսի մետր, գրանցված է Ինաշվիլիի ամուսնու` Կախաբեր Կեվլիշվիլիի անունով: Երկրորդ բնակարանը գտնվում է Բորժոմիում, 49 քառակուսի մետր մակերես ունի, գրանցված է Իրմա Ինաշվիլիի անունով:

3 հողատարածք` Թբիլիսիի Դիղոմի թաղամասում, 110 մետր ընդհանուր մակերեսով, գրանցված է Կախաբեր Կեվլիշվիլիի անունով: Երկու հողատարածք` 2.1 հազար քառակուսի մետր մակերեսով Բազալեթի գյուղում և 330 քառակուսի մետր` Թբիլիսիում, երկուսն էլ գրանցված են  Իրմա Ինաշվիլիի անունով:

2017 թվականին ձեռք բերված NISSAN ARMADA  մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը կազմել է  14 հազար ԱՄՆ դոլար:

Հայտարարագրում տեղ է գտել նաև 7 հազար դոլար գնահատված ոսկե մատանին, որը Ինաշվիլին նվեր է ստացել մայրիկից:

Ինաշվիլին հայտարարագրում նշել է, որ 2016 թվականին նրա եկամուտը կազմել է  10.200 լարի:

Թողնել պատասխան