Իշխող կուսակցության դրոշը դպրոցական միջոցառման ժամանակ

Բորջոմիի առաջին հանրային դպրոցում Սուխումիի անկման օրվան նվիրված բաց դասը քաղաքական սկանդալի առարկա է դարձել: «Աբխազիան մեր ցավն է» խորագրով միջոցառումը, որ սեպտեմբերի 27-ին անցկացրել են 7-րդ դասարանի աշակերտները, տեղի է ունեցել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության դրոշի ֆոնին:

7-րդ դասարանի աշակերտները բակում նկարել են՝ ձեռքներին պահելով կուսակցության դրոշները: Միջոցառման տեսանյութը նախորդ օրը տարածվել է տեղի հեռուստատեսությամբ:

Արվեստի ուսուցչուհի Նաթելա Ղլոնտին բացատրություն է ներկայացրել դպրոցի տնօրինությանը, որը կքննարկվի կարգապահական հանձնաժողովում: Հանձնաժողովը պիտի որոշում կայացնի ուսուցչի ապագայի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նմանատիպ միջադեպ էր գրանցվել նաև օրեր առաջ՝ ուսումնական տարվա առաջին օրը, երբ Աջարիայի գյուղերից մեկի դպրոցական դասասենյակում առաջին դասարանցիները լուսանկարվել էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության դրոշը ձեռքներին։

Թողնել պատասխան