Կողոպուտի մեղադրանքով տասնյակ վրացիներ են ձերբակալվել Իսպանիայում

Իսպանիայի ազգային ոստիկանությունը  Վրաստանի շուրջ  50  քաղաքացու է ձերբակալել, որոնք մեղադրվում են երկրի տարածքում բնակարանային կողոպուտի մեջ:   Այս մասին գրում է  «Deutsche Welle» լրատվականը:   Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվությունն արդեն հաստատել է: Ինչպես «Kvira.ge»-ին տեղեկացրել են գերատեսչությունից, այժմ  ոստիկանական միջազգային համագործակցության շրջանակներում երկու երկրների իրավապահները տեղեկատվության ակտիվ փոխանակում են իրականացնում:

«Նոյեմբերի 29-ին  Իսպանիայի Թագավորության տարածքում իրականացված լայնածավալ գործողության արդյունքում Մադրիդում և երկրի այլ քաղաքներում ձերբակալվել են հանցավոր խմբավորման անդամ տասնյակ վրացիներ, ովքեր մեղադրվում են բնակարաններ թալանելու մեջ: Իսպանիայի ոստիկանների հետ օպերատիվ գործողությանը իր մասնակցությունն է բերել նաև Իսպանիայում Վրաստանի ՆԳՆ ոստիկանական  կցորդը»,- հայտարարել են Ներքին գործերի նախարարությունից:

Թողնել պատասխան