Իվանիշվիլիի գաղտնալսված ձայնագրությունները Երեւանում են. Գվարամիա

Վրաստանի նախկին  վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գաղտնալսված զրույցների ձայնագրությունները  պահվում են  Երեւանում: Այս մասին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության  գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան՝ «Արչեւանի» (ընտրություն)  հաղորդման ընթացքում ներկայացնալով որոշ բացահայտումներ:

Գվարամիան ասել է, որ ձայնագրությունները գլխավոր դատախազի նախկին տեղակալ Լաշա Նացվլիշվիլին, մի քանի միլիոն դոլարի դիմաց հենց իրեն է առաջարկել: Հեռուստաընկերության տնօրենը նաև պատրաստակամություն է հայտնել դատախազությանը փոխանցել ողջ տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է Նացվլիշվիլին նյութերը (լսումները) տեղափոխել Երեւան:

«Երբ Լաշա Նացվլիշվիլին փոխեց իրավիճակը,  սկսեց առեւտուր անել իր ձեռքի տակ գտնվող ապօրինի լսումներով: Սրանք այն նյութերն են, որոնք արվել են անօրինական ճանապարհով ու թաքցվել: Հիմա դրանք Երեւանում են: Նացվլիշվիլին անձամբ է ինձ ասել, որ գաղտնի ձայնագրությունները իր ընկերոջ մոտ են: Ես պատասխանել եմ, որ դրանք ինձ չեն հետաքրքրում, սակայն հետաքրքրում են մամուլին»,-ասել է Գվարամիան՝ միևնույն ժամանակ նկատելով, որ ձայնագրությունները ձեռք բերելու համար բավարար գումար չի ունցել:

Թողնել պատասխան