Իտալիայում Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել

Իտալիայի իրավապահ մարմինները Վրաստանի երկու քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնում է Il Giunco գործակալությունը:

Վերջինիս տեղեկատվությամբ, Վրաստանի քաղաքացիներից մեկը ձերբակալվել է Մասի նահանգում: Ավտոմեքենայի փաստաթղթերը ստուգելիս, ոստիկանները պարզել են, որ դրանք կեղծ են:

Վրաստանի մյուս քաղաքացին ձերբակալվել է Պոնտրեմոլիում: Նրա մոտ գտնվել է կեղծ ID քարտ:

Թողնել պատասխան