Իրակլի Կակաբաձեն իր կազմակերպության վրա է վերցրել «Վրաստանի բանկի» վրա կատարված հարձակման պատասխանատվությունը

«Կանաչ հովազ» կազմակերպության հիմնադիր Իրակլի Կակաբաձեն արձագանքել է սեպտեմբերի 12-ին «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկի վրա կատարված ձախողված հարձակմանը և նրան հաջորդող ինքնասպանությանը: Նա հայտարարել է, որ անհաջող կողոպուտից հետո ինքնասպանություն գործած անձն իր կազմակերպության անդամն է եղել:

Կակաբաձեն հավելել է, որ իր կազմակերպությունը հետագայում ևս կշարունակի Վրաստանի կողոպտող բանկային համակարգի դեմ պայքարը:

«Վրաստանի կողոպտող բանկային համակարգի դեմ պայքարում հերոսաբար մահացել է մեր կազմակերպության անդամներից մեկը: Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և խոսք տալիս, որ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Վրաստանում մարդկանց դժբախտության հաշվին հարստացած բոլոր բանկերը կդատարկվեն և գողացված փողերը կվերադարձվեն ժողովրդին: Մենք պատասխանատվություն ենք վերցնում այս գործողությունների համար և շարունակում ենք պայքարը Վրաստանի բանկային ստրկությունից ազատվելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Կակաբաձեն:

Թողնել պատասխան