Իրանը չեղարկել է 3 պետությունների հետ վիզային ռեժիմը

Իրանը պայմանավորվածություն է ձեռք բերել` Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին, այս մասին տեղեկանում ենք երկրի արտգործնախարարությունից: Գերատեսչության ղեկավար Բահրամ Կասեմին ասել է, որ Ադրբեջանի հետ վիզայի ազատականացման հարց օրակարգում չկա, մինչդեռ Ադրբեջանը խոստացել է Իրանի քաղաքացիների համար հեշտացնել վիզային ռեժիմը: Կասեմին ասել է` Իրանը հետաքրքրված է մի շարք հարցերով, որոնք պետք է ընդունեն երկրները, այդ թվում Ադրբեջանը` տուրիստական վիզաների չեղարկման համար: Թուրքիա այցելությունների արգելքի վերացման հետ կապված` կասեմին ասել է, որ Նախարարությունը հորդորել է տուրօպերատորներին` իրանցի զբոսաշրջիկներին չուղարկել Թուրքիա հանգստի` մինչև չվերահաստատվի կայունություն և անվտանգություն: Չի կարելի փակել երկրի բոլոր ճանապարհները` պայթյունի վտանգի պատճառով, և պետությունը չի  կարող պաշտոնապես արգելքներ դնել և զբոսաշրջության ոլորտում վնասներ կրել, իրանցիները բավական խելացի են` Թուրքիա անպետք այցեր չկազմակերպելու և իրենց զբոսաշրջային ուղղությունն ընտրելու համար` համոզված է Կասեմին:

Թողնել պատասխան