Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 12 մարդ է զոհվել

Թեհրանում տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է 12 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը:

Կնոջ հագուստ հագած զինված անձինք ներխուժել են խորհրդարան: Երկրորդ խումբը կրակ է բացել Խոմեյնի դամբարանում:

Նաև մետրոյի կանգառներից մեկի մոտ մի մարդ պայթեցրել է իրեն, որի հետևանքով վիրավորվել է մոտ 40 մարդ:

Իրանի հատուկ ծառայությունների հայտարարության համաձայն` բոլոր ահաբեկիչները ոչնչացված են: Մեկ այլ հարձակում նախապես կանխվել է:

Թողնել պատասխան