Թբիլիսիի աշտարակի լույսերն անջատվել են`ի հիշատակ Լաս Վեգասի ողբերգության զոհերի

Հոկտեմբերի 3-ի երեկոյան Թբիլիսիի աշտարակի լույսերը մեկ ժամով անջատվել են` ի հիշիտակ Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգության զոհերի: Վրաստանի կառավարության եւ Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ` լուսավորությունն անջատվել է ժամը 20:00-ին:

«Երկրի կենտրոնական ու տեղական իշխանությունները ցավակցում են ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամներին, տուժածներին, ԱՄՆ-ի քաղաքացիներին և կառավարությանը»,- ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:

Թողնել պատասխան