Լարիի դիզայնը կփոփոխվի

Ընթացիկ տարվա նոյեմբերի մեկից Վրաստանում շրջանառության մեջ կմտնեն  100 լարի արժողությամբ նոր թղթադրամներ:

Հաղորդում է Վրաստանի կենտրոնական բանկը: Զուգահեռ կգործածվեն նաև հին դրամները: Նոր դիզայնով 20, 50 և 100 լարիանոց թղթադրամները կենտրոնական բանկի կողմից առաջին անգամ ներկայացվել են նախորդ տարվա նոյեմբերին: Թեման մնացել է նույնը, սակայն նկարը դարձել է ավելի պարզ և հետաքրքիր: Ամենակարևորը՝  նորացված դրամները հատուկ տարբերանշան ունեն: Բացի այդ,  դրանք հարմարեցված են նաև թույլ տեսողությամբ անձանց համար:

Կենտրոնական բանկը նպատակ ունի հաջորդ տարի փոխել նաև ամենատարծված՝ 5 և 10 լարիները: 20, 50 և 100 լարիանոց արժեթղթերի դիզայնի հեղինակը վրաց նկարիչ Բաչա Մալազոնիան է:
Հարկ է նշել, որ Այս տարի Բուխարեստում նորացված լարին հաղթել է տարվա լավագույն տարածաշրջանային արժույթ անվանակարգում՝ Եվրոպայի և ԱՊՀ երկրների շրջանում:
Վրաստանի ազգային տարադրամն իր ծննդյան օրը կնշի հոկտեմբերի 2-ին: Առաջին անգամ Վրաստանում ազգային դրամ հայտնվել է 1995-ին, լարին հին վրացերենից թարգմանվում է գանձ կամ հարստություն:

Թողնել պատասխան