Լարսը բացվելու ժամկետները դեռևս անորոշ են

Ուղիղ մեկ շաբաթ առաջ, հունիսի 23-ին, ուժգին տեղումների, հեղեղների և սողանքի պատճառով փակված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Վրաստանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ստեղծված դրությունը շարունակում է անփոփոխ մնալ: Վնասված 13511967_1560792120897413_5906497288359350583_nճանապարհահատվածից շուրջ 5 կիլոմետր դեպի Ստեփանծմինդա, քաղաքացիների մուտքը արգելվում է ոստիկանության աշխատակիցների կողմից, անձնագրային և մաքսային ծառայությունների համար նախատեսված սրահները փակ են: Տեղում աշխատում է մոտ 20 միավոր տեխնիկա: Ո՛չ վերականգնողական աշխատանքներն իրականացնող կառույցները, ո՛չ տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները ճանապարհի վերաբացման մասին հստակ տեղեկություն չունեն: Մի բան հաստատ է՝ առնվազն 10 օր ճանապարհը դեռևս չի գործի:

13521830_1560792124230746_1029383489312424276_nԻ թիվս այլ հանգամանքների, ճանապարհի վերականգնման աշխատանքների ընթացքին խանգարում է նաև շարունակվող անբարենպաստ եղանակը: Երեկոյան ժամերին առատ անձրևի պատճառով, ճանապարհի հարևանությամբ հոսող Թերեք գետը վարարում է, ինչին ականատես եղավ նաև Ալիքի նկարահանող խումբը: Սա իր հերթին լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում վերականգնման աշխատանքները իրականացնողների համար:

13509022_1560792304230728_3245452783090955049_nԱվելին, Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցները, մոտակա բարձրունքից շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում` հնարավոր նոր աղետի դեպքում շուտափույթ աջակցություն տրամադրելու նպատակով: Վերջինների խոսքերով` խնդիրը վերաբերում է հատկապես ծանր տեխնիկային` տրակտորներ, էքսկավատորներ և այլն, որոնց վարորդները աշխատում են գետին մոտ կամ հենց դրա տարածքում:

Եթե Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները, ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, Լարս անցակետի ռուսական կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան են տեղափոխել Հայաստան մուտք գործել ցանկացող 200-ից ավելի քաղաքացու, ապա վրացական կողմից Ռուսաստան մեկնողների վիճակն անորոշ է: Տարվա ընթացքում Թբիլիսիից Լարս տանող միջպետական մայրուղին ծանրաբեռնված է լինում, մինչդեռ այս օրերին աjն գրեթե դատարկ էր: Այսուհանդերձ, մինչ ճանապարհի վնասված հատվածին հասնելը,  հանդիպեցինք մոտ մեկ տասնյակ բեռնատարների, որոնք հունիսի 23-ից հույսով սպասում են: Սրանք հիմնականում այն մեքենաներ են, որոնք Փոթիից լաստանավով կամ Ադրբեջանի տարածքով տեղափոխվելու հնարավորություն չունեն:

Սպասող վարորդների շարքում ինչպես հայերի, այնպես էլ ռուսների հանդիպեցինք: Ռուսաստանցի մի վարորդ ասաց, որ Վրաստանի առաջարկած` իբր այլընտրանքային ճանապարհը` Բաքու մեկնելու միջոցով, ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև շատ ռուսների համար հնարավոր չէ: Այսպես, Ադրբեջանի անցակետով Ռուսաստան հասնել ցանկացող ՌԴ որոշ քաղաքացիների ետ են ուղարկել Թբիլիսի` անձնագրում հայկական կնիք ունենալու պատճառով: Վարորդները մեզ հետ զրույցում նշեցին նաև, որ որևէ կողմից օգնություն չեն ստացել, և արդեն մեկ շաբաթ է, ինչ փաստացի մեքենայում են ապրում: Քնում են մեքենաների խցիկներում, սնունդ գնում են մոտակա խանութից, պատրաստում են տեղում: Անորոշ սպասող վարորդներին հակասական տեղեկություններ են հասնում. «Սկզբում հինգ օր էին ասում, հետո մեկ շաբաթ, հետո 2 ամիս, արդեն ինքներս չգիտենք ինչի սպասել», — պատմում են վարորդները:

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը հայտարարել է, թե բանակցում են Վրաստանի և Ռուսաստանի հետ `Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան տանող ավտոճանապարհը ժամանակավորապես գործարկելու հարցի շուրջ, ինչը այլընտրանք կհանդիսանա Լարսի ճանապարհին: Չնայած այս տարբերակի հանավականությունը մեծ չէ: Իրավիճակը քննարկել են նաև ՀՀ կառավարությունում: Զուգահեռաբար տեղեկատվություն է տարածվել, որ բեռնատարների կուտակումը Վրաստանում հասնում է 15-20 մեքենաների՝ չհաշված այն մեքենաները, որոնք դեռեւս Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ հատվածներում: Այս պահին ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-50 մեքենա, սակայն Վլադիկավկազի մոտ ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ: Խոսքը չի վերաբերում միայն հայկական մեքենաներին: Կուտակումներ կան նաև Մինվոդի, Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների մերձակայքում:

Թողնել պատասխան