Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է և այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ աշխատանքների արդյունքում հաջողվել է մաքրել միջազգային նշանակության ավտոճանապարհի անանցանելի հատվածը, մասնավորապես ճանապարհի 29-րդ կիլոմետրը:

Հիշեցնենք՝ ճանապարհի այդ հատվածում ժայռի սողանքի հետևանքով երթևեկությունն ամբողջովին արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դեպարտամենտի հաղորդմամբ՝ այսօր, վաղ առավոտյան տեղում են գտնվել դեպարտամենտի աշխատակիցները, մոբիլիզացված է եղել համապատասխան տեխնիկա:

Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան