Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին հուլիսի 18-ին  «Ալիք» մեդիային տեղեկացրել են Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից:

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը հայտարարություն էր տարածել, որ միջազգային նշանակության ճանապարհի 128-րդ կմ հատվածում լեռան սողանքի պատճառով երթևեկությունն արգելվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դեպքի վայր էր ժամանել Վրաստանի ավտոճանապարհների վարչության ղեկավարությունը: Ճանապարհը մաքրելու համար մոբիլիզացվել  է ծանր տեխնիկա: Այս մասին նշված է ճանապարհային վարչության հուլիսի 9-ի հայտարարության մեջ:

Թողնել պատասխան