Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Ռուս-վրացական սահման տանող ճանապարհն ուժեղ ձյան պատճառով փակ է բեռնատար մեքենաների համար։

Դարիալի կիրճում ևս, 134-135 կմ հատվածում արգելված է մեքենաների կայանումը:

Դեպարտամենտը հայտնում է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ ճանապարհի մաքրման և տրանսպորտային միջոցների երթևեկության վերականգնման ուղղությամբ:

Թողնել պատասխան