Վրաստանում է Լեհաստանի նախագահը

«Գնահատում եմ եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու Վրաստանի ձգտումը»,- Թբիլիսիիում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ 

Վրաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում Դուդան անդրադառնալով Լեհաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերություններին, ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդներին կապում է երկարամյա ամուր բարեկամությունը:

Դուդան հիշել է նաև, որ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկին ևս գնահատում էր Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները՝ գիտակցելով տարածաշրջանում Վրաստանի ռազմավարական դերը:

«Գնահատում եմ եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու Վրաստանի ձգտումը: 2008 թվականին՝ ճգնաժամային պահին, երբ Ռուսաստանը հարձակվել էր Վրաստանի վրա, նախագահ Լեխ Կաչինսկին Կենտրոնական Եվրոպայի առաջնորդների հետ ժամանեց Թբիլիսի»,- հայտարարել է Անջեյ Դուդան:

Նշենք, որ Լեհաստանի նախագահն առաջին տիկնոջ հետ Վրաստան Է այցելել պաշտոնական այցով:

Թողնել պատասխան