Լեհաստանում Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիները հարձակվել են ոստիկանների վրա

Լեհաստանի Զգիեժ քաղաքում ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ:

Այս մասին տեղեկացնում է լեհական Wyborcza լրատվականը՝ ընդգծելով, որ քաղաքացիները ոստիկանություն են դիմել փողոցում տիրող աղմուկի պատճառով: Դեպքի վայր հասած ոստիկանները օտարերկրյա հարբած քաղաքացիներից պահանջել են ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Ոստիկանների պահանջը, սակայն, իրավախախտների մոտ ագրեսիա է առաջացրել: Վերջիններս սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ: Ոստիկանները 13 օտարերկրացիների ուղղությամբ կրակ են բացել, ինչի հետևանքով 3-ը տարբեր աստիճանի վնասված են ստացել: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության կողմից ձերբակալվել են բոլոր 13 օտարերկրյա քաղաքացիները: Դեպքի առիթով դատախազությունում քրեական գործ է հարուցել:

Տեղեկացնում է interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան