Լեյբորիստական կուսակցությունն աջակցելու է քաղաքապետի թեկնածու Ալեկո Էլիսաշվիլիին

Լեյբորիստական կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում աջակցելու է Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլիին: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

«Նման բան երկրի պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում: Երեկ Դուշեթիում, իմ հայրական տանը մենք քաղխորհրդի նիստ ենք անցկացրել և համաձայնության եկել, որ 2017 թվականի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ աջակցելու ենք Ալեքսանդրե Էլիսաշվիլիին: Էլիսաշվիլին առաջին հերթին ինձ է հիշեցնում, հետևաբար նրանում տեսնում եմ բոլոր այն որակները, ինչն անձամբ ես ու բոլոր լեյբորիստներն ունենք: Մենք այս ընտրություններին թեկնածու չենք առաջադրի և պատրաստ ենք կուսակցական ամբողջ ռեսուրսն օգտագործել Ալեքսանդրե Էլիսաշվիլիին օգնելու համար: Թբիլիսիի փոխքաղաքապետի թեկնածու կառաջադրենք Գիորգի Գուգավային, իսկ Սակրեբուլոյի՝ քաղաքային խորհրդի ղեկավար՝ Նեստան Կիրթաձեին: Էլիսաշվիլիի հետ մոտակա օրերս խորհրդակցություններ կսկսենք»,- հայտարարել է Նաթելաշվիլին:

Թողնել պատասխան