Լեյբորիստական կուսակցությունը շարունակում է խոսել ընտրակեղծիքների մասին

Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցությունը պատրաստվում է դիմել միջազգային կազմակերպություններին, որպեսզի վերջիններս ձայնի իրավունքից զրկեն Վրաստանի խորհրդարանական պատվիրակություններին: Կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի հայտարարության համաձայն՝ պատգամավորները խորհրդարանական մանդատները ձեռք են բերել կեղծված ընտրությունների արդյունքում:  «Աշխատավորական կուսակցություն»-ում գտնում են, թե իրենք հաղթահարել են 5 %-ի շեմը, սակայն կեղծիքների պատճառով դուրս են մնացել Խորհրդարանից.
«Միլիարդատեր Իվանիշվիլին տարիներ շարունակ միլիոններ է ծախսում, որպեսզի «Լեյբորիստական կուսակցությունը» Խորհրդարան չմտնի: Այս անգամ ևս շեմը հաղթահարած կուսակցությունը ներկայացված չի Խորհրդարանում: Բողոքը ուղղարկված է արդեն Եվրոպայի դատարան, համապատասխան ապելացիա է ընդունել Հաագայի դատարանը: Կդիմենք միջազգային կազմակերպություններին, որպեսզի ձայնի իրավունքից զրկեն Վրաստանի խորհրդարանական պատվիրակություններին: Կազմում ենք նաև կեղծիքների «սև ցուցակ», որպեսզի այդ անձինք չկարողանան արտասահման մեկնել»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:

Թողնել պատասխան