«Լեյբորիստական» կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները

«Լեյբորիստական» կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին կոչ է անում բոլոր ընդդիմադիր կուսակցություններին՝ հրաժարվել պատգամավորական մանդատներից: Նաթելաշվիլին նաև կոչ է անում աշխարհի ժողովրդավարական հասարակությանը` չճանաչել Վրաստանի իշխանությունների «զավթումը»:
«Այսօրվանից Վրաստանում պաշտոնապես օրինականացվեց ռուս-մոնղոլական տիպի միակ օլիգարխի ռեժիմը: Կոչ եմ անում բոլորին, ով իրեն ընդդիմադիր է համարում, հրաժարվեք մանդատներից, դա ինքնաբերաբար կփլուզի այս ռեժիմը: Կոչ եմ անում աշխարհի ժողովրդավարական հասարակությանը, չճանաչել  իշխանության յուրացումը, որը տեղի է ունեցել զանգվածային կեղծիքների արդյունքում»,- հայտարարել է Նաթելաշվիլին:

Թողնել պատասխան