Լիբիայում նավ է առգրավվել, անձնակազմի թվում վրաստանցիներ կան

Լիբիայում, Տանզանիայի դրոշի ներքո նավարկող թուրքական նավ է առգրավվել, որի նավաստիներից 3-ը վրաստանցիներ են: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Մամուկա Ախալաձեն:

Ըստ Ախալաձեի՝ նավի վրա եղել է 11 մարդ, որից 3-ը վրաստանցի, այդ թվում նավապետը:

«Նավն առգրավվել է Լիբիայում, օգոստոսի 30-ին: Տեղեկատվությունը մեզ հայտնի է դարձել երեկ երեկոյան, նավաստիներից մեկի ընտանիքի անդամներից: Անձնակազմի անդամները ձերբակալված են և նախնական կալանքի տակ են գտնվում: Ձերբակալությունը, ամենայն հավանականությամբ, կապված է նավի բեռի հետ՝ անօրինական բեռի տեղափոխում: Չնայած այս տեղեկատվությունը ճշտված չէ: Գործում ներգրավված է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը»,- հայտարարել է Ախալաձեն՝ հավելելով, որ ձերբակալվածների առողջության մասին տեղեկատվություն չունեն:

Թողնել պատասխան