Լիտվայում ձերբակալված վրաց նախկին պաշտոնյան ազատ է արձակվել

Վրաստանի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Զուրաբ Մաիսուրաձեին Լիտվայի դատախազությունը ազատ է արձակել: Այս մասին հայտարարել է «Իրավապաշտպանների լիգա»-ն:
Կազմակերպության անդամ Զազա Ճաիայի խոսքերով՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ տեղեկություն չեն ունեցել Մաիսուրաձեի ահաբեկչական գործունեության վերաբերյալ: Մաիսուրաձեն այժմ գտնվում է Լիտվայում և Ռուսաստան արտահանձնման վերաբերյալ սպասում է իրավապահների որոշմանը:
«Իրավապաշտպանների լիգա»-ն Վրաստանի արտգործնախարարությանը և Լիտվայում Վրաստանի դեսպանությանը մեղադրում է անգործության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ,Լիտվայում՝ Ռուսաստանի խնդրանքով ձերբակալվել էր Վրաստանի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավարը: Նա մեղադրվում է Ռուսաստանում ահաբեկչություն իրականացնելու մեջ:

Թողնել պատասխան