Լիտվան աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին

«Մենք աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին»: Այս մասին Մերձբալթյան երկրների Պաշտպանության նախարարաների հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Իուզա Օլեկասը:

Նրա խոսքով`  խնդրի շուրջ հանդիպման ընթացքում բազմաթիվ  խորհուրդներ են հնչել:  «Մենք աջակցում ենք Վրաստանի Եվրաատլանտյան ձգտումներին և   պատրաստ ենք այդ հարցում համագործակցել: Մենք տեղեկացրել ենք  այդ նպատակին հասնելու բոլոր հնարավոր ճանապարհների մասին»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով` հանդիպմանը  անդրադարձ է եղել նաև  Վարշավայի գագաթաժողովում  քննարկվելիք հարցերին.  «Ինձ համար  մեծ պատիվ է մասնակցել այսպիսի  կարեւոր համաժողովի աշխատանքերին:  Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք երկուստեք համագործակցության մակարդակին, որովհետև  շատ կարեւոր է մեր երկրների միջեւ սերտ համագործակցությունը: Զրուցել ենք  նաեւ Վրաստանի Զինված ուժերի պատրաստվածության մասին, կարևորել երկու տարածքում անցկացվող  զորավարժությունները»,— Հայտարարտել է Լիտվայի պաշտպանության նախարար Իուզաս Օլեկասը:

Թողնել պատասխան