Լոնդոնի ահաբեկչության գործով 12 մարդ է ձերբակալվել

Իրավապահները 12 քաղաքացու են ձերբակալել՝ Լոնդոնի ահաբեկչության մասնակցության կասկածանքով: Հաղորդում է «РИА Новости»-ն: Նշվում է, որ ձերբակալվածներից չորսը կանայք են:

Հիշեցնենք, որ կիրակի օրը  Լոնդոնի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել: Երեք ահաբեկիչներ նախ Լոնդոնյան կամրջին միկորավտոբուսով մխրճվել են մարդկանց մեջ, ապա դուրս եկել մեքենաներից և դանակներով հարձակվել անցորդների վրա: Հարձակման զոհ է դարձել  յոթ մարդ, 48-ը տարբեր վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը մի քանի րոպեում չեզքոքացրել է հարձակվողներին:

Բրիտանիայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն:

Թողնել պատասխան