«Լսարան 115»-ը շարունակում է պայքարը

«Լսարան 115» ուսանողական շարժումը չի պատրաստվում լքել Թբիլիսիի պետական համալսարանի 6-րդ մասնաշենքը, քանի դեռ խորհրդարանում «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ չեն կատարվել: Շարժման անդամները տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ օրենքի քննարկումը տեղի կունենա գարնանը, ինչը նշանակում է, որ ուսանողական ցույցերը կշարունակվեն առնվազն մինչև գարուն:

«Ամբողջ նոյեմբեր  ամսվա ընթացքում «Լսարան 115»-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Վրաստանի խորհրդարանի կրթության հանձնաժողովի անդամների  հետ: Այդ բանակցությունների ժամանակ մենք փոխզիջումների գնացինք` նշելով, որ պատրաստ ենք լքել համալսարանի 6-րդ մասնաշենքը, եթե նրանք փոփոխություններ ձեռնարկեն օրենքում: Ցավոք, կրթության հանձնաժողովի ներկայացուցիչները սխալ են հասկացել մեր այս քայլը»,- հայտարարել է շարժման անդամ  Լևան Լորթքիփանիձեն:

Հիշեցնենք` վերոնշյալ ուսանողական շարժման անդամները արդեն 37 օր է, ինչ ակցիա են անցկացնում ԹՊՀ-ի 6-րդ մասնաշենքում:

Թողնել պատասխան